«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն: Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ 3 մարդատար եւ 1 բեռնատար մեքենա. նա ունի Լեքսուս LS600, Միցուբիշի պաջերո եւ Վազ 2121 մեքենաներ, իսկ բեռնատարը՝ ԶԻԼ մակնիշի է: Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի եւ 776 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանն, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: