ԱԺ աշխատկազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատկազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։

«ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այս լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՜ք Աժ աշխատակազմի ղեկավար նշանակվեք Լոքյանը բացասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս