Վերնիսաժի կրակոցներից տուժածներից երկուսին վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի վիրահատությունն արդեն ավարտվել է: Վիրահատվածներ 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, նրանց վիճակը բավարար է:

Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատում են: Այս մասին armlur.am-ին հայտնեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ այսօր Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




Լրահոս