ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԵԿԻՆ

«Վիտամին» ակումբի հումորիստ Տիգրանն ու կինը՝ Սեդան, սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա մոտ երկու ամսից: Նրանք փոքրիկի համար դեռ անուն չեն ընտրել: Ավելացնենք, որ զույգն աղջիկ է ունենալու:

ԻՆՍՈՒԼՏ Է ՏԱՐԵԼ

56-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը հոսպիտալացվել է Բրազիլիայում, ուր նա ժամանել էր ՁԻԱՀ-ի զոհերի աջակցության միջոցառմանը մասնակցելու: Դերասանուհին հայտնվել է հիվանդանոցային պալատում՝ ինսուլտ ախտորոշմամբ: Հետազոտում անցնելուց հետո բժիշկները հայտնել են, որ երգչուհու մոտ ինսուլտի նշաններ են եւ նրան երկարատեւ բուժում է հարկավոր: Սակայն երկու օր կլինիկայում անցկացնելուց հետո դերասանուհին դուրս է գրվել եւ վերադարձել տուն: Ի դեպ հիշեցնենք, որ 2011 թվականին երգչուհին արդեն ինսուլտ տարել էր, ինչը ծանր աշխատանքային գրաֆիկի հետեւանք էր գնահատվել:

ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՄԵՆԱԹԱՆԿ ՇԱՓՅՈՒՂԱՆ

Բացառիկ շափյուղայով պլատինե մատանին Նյու Յորքի Sotheby՚s աճուրդի տանը վաճառվել է 5 մլն դոլարով: Քարը ճանաչվել է ամենաթանկ շափյուղան, որը երբեւէ վաճառվել է աճուրդում: 32 ադամանդով զարդարված մատանին պատրաստվել է Նյու Յորքի Oscar Heyman & Brothers ոսկերչական տանը: Շափյուղան 28.18 կարատանոց է, ինչը նշանակում է, որ նրա մեկ կարատն արժե 181.000 դոլար: Գնորդի անունը դեռեւս չի նշվում: Ոսկերչական տան ներկայացուցչի խոսքով՝ մատանու վաճառքից ստացված գումարը կհատկացվի բարեգործական հիմնադրամին:

ԳՆԱՑՔԻ ՏԱԿ Է ՆԵՏՎԵԼ

Ապրիլի 29-ին, չեխ հայտնի երգչուհի Իվետա Բարտոշովան վախճանվել է ողբերգական մահով: 48-ամյա երգչուհին գնացքի տակ է նետվել: Ոստիկանությունը երգչուհու մահվան երկու տարբերակ է քննում. ինքնասպանություն եւ դժբախտ պատահար: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին, Պրահայից ոչ հեռու: Երգչուհին գնացքի տակ է նետվել ամուսնու՝ Յոզեֆ Ռիխտարի ծննդյան օրը: Ամուսինը կատարվածի համար մեղադրել է ԶԼՄ-ներին, քանի որ լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր էին տարածվում այն մասին, որ Իվետան ալկոհոլի հետ խնդիրներ ունի:




Լրահոս