Լուսանկարն արվել է Վանաձորում
Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները երեկ հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջեւ: Նրանք պահանջում էին իրենց տասը ամսվա աշխատավարձը: Գործարանի աշխատակիցները բողոքում էին, որ աշխատավարձի պարտքեր ունեն դեռ 2011թ.: Հավաքվածների հետ հանդիպման եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով կրկին խոստացավ դիմել նախարարին: Ավելացնենք, որ այս գործարանն ունի ավելի քան 900 աշխատակից։