ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՎԵՑ

2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենային կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը: Դեպքից 7 ամիս անց սպանության գործը կասեցվեց: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից հավելեցին, որ այն կասեցվել Է ՀՀ քր. դատ. օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասին առաջին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ ինքը մեծ ցավ է ապրում, որ այսպես ստացվեց. «Ամեն ինչ արեցինք, ոստիկաններին էլ մեղադրելու չէ, նրանք էլ ամեն ինչ արեցին` գործը բացահայտելու համար: Ցավալի էր այն, որ սպանել են մի մարդու, որը շատ մաքուր, անմեղ ու միամիտ անձնավորություն էր: Այս գործը իր պարզությամբ դարձել էր բարդ, քանի որ այս մարդը ոչ մի թշնամի չուներ: Չեմ կարողանում ոչ մի բան հասկանալ, բայց կարծում եմ, որ կգա մի օր եւ այն կբացահայտվի»,-մեզ հետ զրույցում ասաց Հովակիմյանը:

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբեւէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Մեր տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում եւ վերջ: Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում: «Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին եւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա: Ու դրանից բացի, թե այնտեղի հայ համայնքի եւ այստեղի` ՀՀ պետության կողմից նախարարի այնտեղ լինելը նպատակահարմար չի համարվել, զուտ քաղաքական առումով»,-մեզ հետ զրույցում ասաց մամլո խոսնակը` հաստատելով մեր տեղեկությունը:

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Սայաթ-Նովա 10, 12 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնող «Լարկո գրուպ» ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) կողմից երկրորդ անգամ է տուգանվել: Հիշեցնենք, որ առաջին անգամ «Լարկո գրուպ»-ը տուգանվեց 100 հազար դրամի չափով, իսկ այս անգամ՝ 400 հազար դրամ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանից: Նա նաեւ տեղեկացրեց, որ հրշեջ-ծառայության կողմից նույնպես պարզաբանում են ստացել, ըստ որի՝ այս հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումն իրականացվում է հակահրդեհային կանոնները խախտելով: Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպ»-ի կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Ի դեպ, այս գործով հեթական դատական նիստը կկայանա հունիսի 1-ին:




Լրահոս