«Հրապարակ» օաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մասին ասում են, որ մի կարեւոր ֆոբիա ունի՝ ինքնաթիռով թռչելու ֆոբիա, ինչը կարող է խանգարել նրա պաշտոնավարմանը։ Ինչպե՞ս եք հաղթահարելու այդ վախը. մեր լրագրողը հետաքրքրվել է ԱԺ նախագահից, բայց նա սկսել է փիլիսոփայել. «գիտեք, այստեղ համ ցավ կա, համ լավ բան կա։ Ցավը նա է, որ մարդիկ անհեթեթ լուրեր են տարածում իմ մասին, բայց հպարտությունը նա է, որ, որպես դերակատարում ունեցող անձ, ինչ-որ մի բան պիտի գտնեն՝ մի օր ինքնաթիռից են գցում, մի օր ասում են՝ նիստը վարելուց հարցնում էր ոնց վարել։ Դրանով ես հպարտանում եմ այն իմաստով, որ որեւէ մեկը չի կարող անհամեստ բան գտնել»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։