«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Գործարար պաշտոնյաները` հարկային դաշտում գործելու մասին․
«Ճիշտ ա ասե վարչապետը»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Խոսքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության ծրագիրը ներկայացնելի արած հայտարարության մասին էր: Վարչապետն ասել էր. «Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»: Այս հայտարարությունը Ձեզ չի վախեցնում` հարցին պատգամավորը հպարտ կեցվածք ընդունեց եւ ասաց. «Իհարկե` ոչ, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ: Ավելի լավ, մենք սեփականատեր ենք, մենք աշխատում ենք, եւ աշխատում ենք շատ պարզ: Իմիջայլոց, ինքը շատ թափանցիկ աշխատողների նկատմամբ, ընդհակառակը, արտոնություններ ձեւակերպեց: Հույսով ենք, որ մենք կօգտվենք էդ արտոնություններից»:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում։