ԱՆՁԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը սկսել է ակտիվ «շրջագայել» մարզի համայնքներով: Նա օրական մի քանի համայնք է այցելում` տեղում խնդիրներին ծանոթանալու համար: Մեր աղբյուրները ենթադրում են, որ այդ այցերի նպատակը մարզի գյուղապետերին առաջիկա ընտրություններին նախապատրաստելն է. մարզպետը գերադասում է անձամբ այցելել եւ ցուցումներ տալ գյուղապետերին: Ի դեպ, փետրվարի 12-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ առաջադրված թեկնածուներից շատերը դարձյալ հանրապետականներ են:




Լրահոս