BBC ընկերության նախկին հեռուստահաղորդավար Ստյուարտ Հոլլը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման` անչափահասների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Այդ մասին հայտնել է Փրենսթոն քաղաքի Թագավորական դատարանը:
2013թ.-ի հունիսին Հոլլը նման արարքների համար դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման, սակայն հուլիսին վճռաբեկ դատարանն այդ ժամկետը երկարաձգել էր մինչև 30 ամիս:
Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 9-16 տարեկան 13 աղջիկների վրա 14 հարձակումներում: Նա շոշափել է աղջիկների կուրծքը, իսկ նրանցից մի քանիսին դեպքում համբուրել շրթունքները: Իր մեղքն ընդունելու արդյունքում Հոլլն արժանացել էր համեմատաբար մեղմ դատաճռի:
2013թ.-ի հուլիսին Լանկաշիր կոմսության ոստիկանությունը հայտարարել էր, թե Հոլլի դեմ նոր հայցադիմումներ են տրվել: Այս անգամ նա մեղադրվում էր 15 բռնաբարությունների և երկու աղջիկների հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:
Բոլոր միջադեպերը տեղի էին ունեցել 1976-1981թթ.-ին Մանչեսթերի արվարձաններում և Չեշիրում: 84-ամյա Հոլլը ընդունել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել 13-ամյա աղջկա հանդեպ, սակայն հերքում է մնացած մեղադրանքները, տեղեկացնում է росбалт-ը: