Լուգանսկում ազգային գվարդիան գնդակահարել է ընտրական հանձնաժողովի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Լուգանսկի մարզի Նովոայդար բնակավայրում ընտրատեղամասը բացել չցանկացած ընտրական հանձնաժողովի անդամները գնդակահարվել են: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայության ներկայացուցիչը: «Մեզ զեկուցել են, որ Նովոայդարում «Դնեպր» ջոկատը (Ազգային գվարդիայի գումարտակ) գնդակահարել է հանձնաժողովի անդամներին, որոնք հրաշարվել են բացել ընտրատեղամասը», – պատմել է գործակալության զրուցակիցը:

Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայության ներկայացուցչի խոսքով`զոհերի թիվը ճշտվում է:




Լրահոս