Եվրոն անկում է ապրել այն մտավախությունների պատճառով, որ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ընտրված կուսակցությունները կընդդիմանան տարածաշրջանի տնտեսական վերականգնմանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին:
Հունաստանում և Ֆրանսիայում ընդդիմադիր կուսակցությունները բավականին շատ ձայներ են հավաքել: Միևնույն ժամանակ, Անգելա Մերկելի դաշինքը Գերմանիայում ստացել է ձայների մեծամասնությունը:
Կիրակի՝ մայիսի 25-ին, Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը հաղթել է Գերմանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում: Համաձայն կանխատեսումների՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցները կստանան ընդանուր ձայների մոտ 36%-ը. հայտարարել են ARD и ZDF գերմանական հեռուստաալիքները: