Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Արմավիրի մարզի որոշ հատվածներում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը

• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի և Սպանդարյան կայարանի,

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի՝ մասնակի,

• Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ու հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս