Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել պաշտոնական Կիևին դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում: Այս մասին նա ասել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մատտեո Ռենցիի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահն ընդգծել է հարավ-արևելյան շրջաններում պատժիչ գործողությունների անհապաղ դադարեցման և Կիևի ու ռեգիոնների միջև խաղաղ երկխոսության ծավալման անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդման մեջ: