ԼՂՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է զոհված փոխգնդապետ Գարիկ Բալայանի ընտանիքին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա հարազատներին:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը: