Մարզերի ֆինանսական հատկացումներն ու կատարողականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի տարածքային կառավարման կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում պարզ դարձավ 2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման մարմիններին և համայնքներին տրված ֆինանսական հատկացումներն ու դոտացիաները:

Ըստ այդմ՝ ներկայացնենք վիճակագրական տվյալները:

Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,82 տոկոս,

Արարատի մարզին հատկացվել է 7 մլրդ 951 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,6 տոկոս:

Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 834 մլն դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական:

Լոռու մարզին հատկացվել է 8,5 մլրդ դրամ, տատարողականը կազմել է 98,3 տոկոս,

Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9,2 մլրդ դրամ, արձանագրվել է 94,4 տոկոս կատարողական:

Կոտայքի մարզին հատկացվել է 7,5 մլրդ դրամ ֆինանսական միջոցներն օգտագործվել են 97,68 տոկոսով:

Շիրակի մարզին հակտակցված 8,8 մլրդ դրամն օգտագործվել է 96,9 տոկոսով:

Սյունիքի մարզին հատկացվել է 5,6 մլրդ դրամ, կատարողականն արձանագրվել է 97,17 տոկոս:

Վայոց ձորի մարզին հատկացվել է 2,5 մլրդ դրամ, օգտագործվել է 98,5 տոկոսով:

Տավուշի մարզին հատկացված 4,8 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 97, 7 տոկոս կատարողական:

Իսկ  Երեւան քաղաքում նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով հաշվետու տարում Երևանի քաղաքապետարանին ընդհանուր առմամբ հատկացվել է 47 մլրդ 169 մլն դրամ, իսկ կատարողականը կազմել է 99 տոկոս:




Լրահոս