ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄԸ` ԿԱՆՆՈՒՄ
Ֆրանսիայում երեկ բացվել է Կաննի 67-րդ կինոփառատոնը: Մայիսի 14-25-ն անցկացվող փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացվելու է 18 ֆիլմ` աշխարհի 11 երկրից, այդ թվում՝ Ատոմ Էգոյանի «The Captive»-ը: Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հոլիվուդյան ռեժիսոր Սոֆիա Կոպոլան, ֆրանսիացի դերասանուհի Քարոլ Բուկեն, մեքսիկացի դերասան ու ռեժիսոր Գաել Գարսիա Բերնալը, ամերիկյան դերասան Ուիլեմ Դեֆոն, չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն, հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Յոնը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին եւ դանիացի ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը: