Հայկական ժամանակ. Ճոյտը երեկ համալրել է Մարգար Օհանյանի դատավարությանը մասնակցող դեմքերի շարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը երեկ համալրել է այն հայտնի դեմքերի շարքը, որոնք ներկա են գտնվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը: Հակոբյանը դատարանում մնացել է մի կարճ ժամանակահատված: Թերթը հիշեցնում է, որ մինչ այժմ Օհանյանի դատին «երևացել են» Աժ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Նրանցից ոչ մեկը, ի դեպ, բացահայտ չի ասել, որ դատարան է գնացել Մ. Օհանյանին գորակցություն հայտնելու: 




Լրահոս