ՀՀ ԱԱԽ պաշտոնական կայքը մեկ ամիս է, ինչ չի թարմացվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայքը մեկ ամիս է, ինչ չի թարմացվել: Վերջին լուրը, որ տեղադրված է այս կայքում, Արթուր Բաղդասարյանի՝ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարականի մասին է:

Ընդ որում, լուրը պատմում է Բաղդասարյանի՝ ապրիլի 25-ի ասուլիսից դրվագներ, որտեղ նա հայտարարել էր հրաժարականի մասին: Մինչդեռ նկատենք, որ Բաղդասարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացրել է ավելի ուշ, եւ ապրիլի 30-ին եղել էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Ի դեպ, չնայած հիմա Բաղդասարյանն այլեւս ԱԽՔ պաշտոնը չի զբաղեցնում, սակայն կայքի առաջին էջում շարունակում է պահպանվել  Ա.Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որտեղ նա ներկայացված է որպես ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ, եթե անկեղծ լինենք, ապա այդ մարմինը վաղուց ի վեր դադարել է լուրջ գործոն լինելուց»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         




Լրահոս