Հ. Բիշարյան. ՕԵԿ-ը լավ է աշխատում, ինչն էլ գուցե որոշ ուժերի մոտ քաղաքական խանդի տեղիք է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ կալանքի տակ պահվող ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանին ազատ են արձակելու,- ասաց նա այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Նրա խոսքով՝ լրագրողի` անազատության մեջ հայտնվելը կոալիցիայի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի խնդիրն ու դիտավորությունը չէ, պարզապես ոստիկանությունն իր գործն է արել, եւ միջամտելու կարիք չկա: “Գուցե տեսախցիկները ֆիքսել են վթարը, առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Միաժամանակ, շատ եմ հարգում Հայկին, նա շատ բարեհամբույր է”,- ասաց ՕԵԿ պատգամավորը:Անդրադառնալով որոշ լրատվամիջոցներում իրենց քաղաքական ուժի մասին հնչող որակումներին`Հեղինե Բիշարյանը նշեց. “Իհարկե, լինում է նաեւ տեղին քննադատություն: Մենք, ԱԺ ընտրություններին ընդառաջ, լուրջ աշխատանքներ ենք տանում. մեր հնարավորությունները չես համեմատի երեք տարի առաջ ունեցած հնարավորություններին: ՕԵԿ-ը լավ է աշխատում, ինչն էլ գուցե որոշ ուժերի մոտ քաղաքական խանդի տեղիք է տալիս: Ամփոփելով` Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ ընդդիմությունն իր ծանրակշիռ տեղը կունենա ԱԺ-ում, ինչին ինքը շատ հակված է: “Ընդդիմության ներկայությունը շատ ողջունելի է, հետեւողականության, սուր աչքերի ներքո միշտ ավելի արդյունավետ է աշխատել: ՀԱԿ-ը քանի տարի է` հետեւողականորեն աշխատում է եւ անպայման տեղ կունենա խորհրդարանում”:




Լրահոս