![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/06//17612.jpg)
Ավստրալիայում ավիավթարի հետեւանքով մահացել է աշխարհահռչակ ռեժիսոր-վավերագիր եւ մի շարք ֆիլմերի հեղինակ Մայքլ դե Գրեյը,- հաղորդում է BBC-ն: Ուղղաթիռը, որում, բացի սցենարիստից, եղել է պրոդյուսեր Էնդրյու Ուայթը, ընկել է շաբաթ օրը՝ թռիչքից անմիջապես հետո: Նրանց մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է մարմինները ճանաչելուց հետո: Դե Գրեյը նաեւ մասնակցել է Ջեյմս Քեմերոնի “Տիտանիկ” ֆիլմի ստորջրյա նկարահանումներին: