Այսօր Ազգային Ժողովում կշարունակվեն «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Ինչպես նախորդ օրերին` այս անգամ ևս հիմնական զեկուցողը կլինի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ով կներկայացնի զեկույցի ֆինանսական մասը:
Իրենց ոլորտի աշխատանքները ներկայացնելու համար Ազգային Ժողով են հրավիրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հրավիրվել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով սովորաբար խորհրդարան ուղարկում է իր տեղակալ Կամո Արեյանին, այլ ոչ թե անձամբ ներկայանում: Թերևս վերը թվարկված անձանցից էլ ոչ բոլորը կներկայանան նիստին: