Լուգանսկի սահմանապահները դիմակայում են անջատողականների հարձակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուգանսկում շարունակվում է գիշերը սկսված մարտը սահմանապահ վարչության ջոկատի և անջատողականների զինված խմբավորման միջև: Հայտնի է մի քանի վիրավոր սահմանապահների և, հնարավոր է, մեկ սպանված գրոհայինի մասին. տեղեկացնում է BBC-ն:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ գրոհը սկսվել է գիշերվա ժամը 1-ից. անջատողականները կրակ են բացել ինքնաձիգներից և նռնակներից:

Հարձակվողները, որոնց թիվը 100-500 էր, սահմանապահ զորամասը գրավելու մի քանի փորձ են ձեռնարկել, բայց արդյունքում միայն կարողացել են դիրքավորվել դիմացի շենքում:

Որոշ տվյալներով՝ սահմանապահներին օգնության է դուրս եկել զինվորական ինքնաթիռ, սակայն չի կարողացել կրակ բացել հարձակվողների վրա` խաղաղ բնակիչների շրջանում զոհերից խուսափելու նպատակով:




Լրահոս