74.000 չեչեն պատրաստ է մեկնել Ուկրաինա. Ռ. Կադիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայից 74 հազար կամավորական, համապատասխան հրաման ստանալու դեպքում, պատրաստ է մեկնել Ուկրաինա. հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը РЕН հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Կադիրովն ընդունել է, որ 14 չեչեն մասնակցում է Ուկրաինայի հարավ-արևելքում մղվող մարտերին, ընդգծելով, որ այդ մարդիկ բացառապես կամավորականներ են, ովքեր Ուկրաինա են ժամանել «հոգու կանչով», – մեջբերում է Կադիրովին online.ua-ն:

«Ես ձեզ պաշտոնապես եմ ասում՝ ոչ մի չեչենի այնտեղ չեմ ուղարկել: Եթե հրաման լինի, մենք 74 հազար չեչեն ունենք, որոնք պատրաստ են այնտեղ մեկնել` Ուկրաինայի տարածքում կարգ ու կանոն հաստատելու համար», – հայտարարել է նա, հիշեցնելով, թե «որքան աղմուկ է բարձրացրել 14 չեչեն»:

Բացի այդ՝ Կադիրովը հայտարարել է. «Եթե ինքը զինվորականներ ուղարկեր Ուկրաինա, այդ մասին կիմանային ոչ թե Դոնեցկում, այլ Կիևում:

«Ինչո՞ւ պետք է ես ինչ-որ մեկին ուղարկեմ Դոնեցկ, եթե թշնամիները հիմա Կիևում են», – հայտարարել է Չեչնիայի նախագահը:




Լրահոս