Մեծ Բրիտանիայում մահացել է Ուինստոն Չերչիլի դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը` Մերի Սոումսը, 91 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայում:

Մերի-Սպենսեր Չերչիլը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բրիտանական բանակի թիկունքային զորամասում, ինչպես նաև՝ «Կարմիր խաչում», – տեղեկացնում է BBC-ն:

Մերին մի քանի անգամ ուղեկցել է հորը: Մասնավորապես, նա հոր հետ եղել է 1945թ. Պոտսդամի կոնֆերանսում, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումենի և խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: ‘շ

Նրա հանգուցյալ ամուսին Քրիստոֆեր Սոումսը պահպանողական կուսակցության հայտնի գործիչներից էր:

 




Լրահոս