armlur.am-ի խմբագրությունում է հայտնվել բացառիկ տեսանյութ, որում պարզ երևում է, թե ինչ հետևանքներ է թողել մայիսի 17-ին Վրաստան-Ռուսաստան սահմանակետի մոտ գտնվող լեռնային գոտում տեղի ունեցած փլուզումը:
Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած փլուզումից հետո լիովին անանցանելի է դարձել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, և ինչպես ԱԻՆ-ն էր տեղեկացրել, գարնանային ձնհալի հետևանքով տեղի ունեցած արհավիրքը շուրջ 1 մլն խորանարդ մետր ցեխը ամբողջովին փակել էր միջպետական ավտոճանապարհը:
Կադրերը՝ Հովսեփ Փանիկյանի