«Միլանը» մտադիր է այս ամռանը դադարեցնել համագործակցությունը Մարիո Բալոտելլի հետ և պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին. գրում է Daily Mail-ը:
Ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերի համար 30 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հարձակվողին ձեռք բերել ցանկանում են Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Մոնակոն»:
Նախորդ մրցաշրջանում Բալոտելլին «Միլանի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 14 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում: