Քարաթափումները` կառավարության ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ երեկ Լոռու մարզի Վանաձո -Ալավերդի միջպետական ճանապարհին տեղի ունեցած քարաթափմանը, որի հետևանքով մոտ 2 ժամ փակ է եղել ճանապարհը:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը զեկուցեց Հովիկ Աբրահամյանին, թե ինչ վիճակ է այս պահին: Նրա տեղեկացմամբ՝ երեկ գիշեր կատարված աշխատանքներից 1 ժամ անց երկու կողմից  բացվել է ճանապարհը:

Սակայն  նույն օրը՝ ժամը 4:30 սահմանում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում քարաթափում է եղել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ճանապարհը բացվել է: Այս պահին փակ է միայն Ձորաղբյուր-Կուրթան ճանապարհը:

 




Լրահոս