Նարեկ Սարգսյանը՝ էներգախնայողության կողմնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, նրա տեղեկալ Կլեր Մեդինայի և ՄԱԶԾ վերլուծաբան Արմեն Մարտիրոսյանի հետ: 
Նախարարն իր խոսքում նշեց, որ հասցրել է ծանոթանալ նախարարության և ՄԱԿ-ի համագործակցության արդյունքներին և համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամության հայտնեց:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու առիթով, նշել է, որ Նարեկ Սարգսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը կարևոր են ոլորտի զարգացման համար: Նա բարձր է գնահատել նաև նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությունը էներգախնայողության և քաղաքաշինական քաղաքականության մշակման ոլորտում: «Հայաստանը մեր աջակցությամբ կարող է ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև հավակնել ներկայանալու որպես ոլորտի առաջատար»-, նշել է Բրեդլի Բուզետտոն: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելով քաղաքաշինության գերակա ուղղությունները հստակեցրել են համագործակցության եզրերը. նախարարությունը մասնակցում է ՀՀ ՄԱԿ-ի «Ռիո+20» Գագաթաժողովի որոշումների իրականացմանը նպատակաուղղված` «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի շրջանակներում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` ղեկավարելով Ազգային ռազմավարական ծրագրի «Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում» բաղադրիչի ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն անդրադարձավ նաև «ՀԱԲԻՏԱՏ III» ՄԱԿ-ի համաժողովին երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով նախարարության ծավալած աշխատանքներին միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում: 

Ամփոփելով հանդիպման արդյունքները` նախարար Նարեկ Սարգսյանը հույս հայտնեց, որ առկա խնդիրները կլուծվեն միջազգային և տեղական փորձի համադրմամբ:




Լրահոս