Անգլիական ակումբները շարունակում են պայքարել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար. գրում է Marca-ն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի համար վճարել 9 միլիոն եվրո: Նրա համար պայքարում են նաև այլ թիմեր: «Մանչեսթեր սիթին» առաջարկել է 8,5 միլիոն եվրո, իսկ Լոնդոնի «Արսենալը»՝ 8 միլիոն եվրո:
Սակայն Ֆաբրեգասը ցանկանում է տեղափոխվել «Չելսի»:
Նշենք, որ 27-ամյա կիսապաշտպանը Պրիմերայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի և դարձել 8 գոլի, 13՝ արդյունավետ փոխանցման հեղինակ: