Բազմաթիվ դրույթներ չեն իրագործվում, քանի որ քաղաքական կամք չկա. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այժմ ընթանում է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթից հետո վերջինիս հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ Սահմանադրության բազմաթիվ կետեր մնում են չիրագործված, քանի որ բացակայում է քաղաքական կամքը:

«Բազմաթիվ դրույթներ մնում են չիրագործված, քանի որ չկա քաղաքական կամք: Մեզ մոտ կան մարդիկ, որոնք վեր են սահմանադրությունից, և մեզ մոտ այս խնդիրը չէ: Այսօր էլ Սահմանադրության առաջին հոդվածները մեզ լայնորեն հնարավորություններ տալիս են, սակայն դրանք չեն կիրառվում այնպես, ինչպես պետք է», – նշեց նա:

Գագիկ Հարությունյանն էլ նշեց, որ աա ավելի շուտ կարծիք է, քան հարց: «Չի կարելի մեկը մյուսով նույնականացնել կամ բացատրել: Իհարկե կարևոր է քաղաքական կամքը, բայց կարևոր է իրավական համակարգի փոփոխումը, որն էլ հենց հնարավորություն կտա իրագործել այս քաղաքական կամքը», – նշեց նա:




Լրահոս