«Հիմա ես հո կրակը չընկա՞, որ հայ եմ»:
Թերեւս հայ ժողովուրդն է կրակն ընկել նման պատուհասների ձեռքը, որոնք իրենց ազգային պատկանելությունից ամաչում են: Թե ինչ վերաբերմունքի են արժանի նմանները, պարզ է: Ավելի կարեւոր է, որ տվյալ դեպքում ինքնահռչակ պուտինականը պատրաստվում է ինչ-որ աշխարհաքաղաքական հարցեր լուծել: Եւ ստիպված, հակառակ իր կամքին է Հայաստանում հայտնվել ու հավանաբար օրերն է հաշվում, թե երբ է պատվիրված հյուրախաղերն այստեղ ավարտելու, որպեսզի նորից հեռանա եւ ազատ շունչ քաշի: Լավ է միայն, որ սույն երիտասարդն անկեղծ է, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս միանգամից իր տեղը ցույց տալ: