Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Դմիտրի Կոկարեւից եւ Սերգեյ Յուդինից (Ռուսաստան):
Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 3 միավոր: