Տիգրան Սարգսյանը շռայլություններ է թույլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետական բյուջեի հաշվին բավականին  մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում: Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝   միայն մեկօրյա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել է 8մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար: Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար (կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, օպերատորներ) Սոչիում պատվիրվել է հյուրանոց՝  օրը 832 հազար դրամ արժողությամբ: Այլ կերպ ասած՝ միայն մեկ օրում Տ.Սարգսյանի մեկ այցի համար ծախսվել է ավելի քան 24 հազար դոլար, եւ սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից:




Լրահոս