![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/pozar.jpg)
Հունիսի 8-ին, ժամը 02.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 6-րդ փողոցի թիվ 2 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Հ. Կ.-ին պատկանող թիվ 1 տանը կից շինության տանիքից 30 քմ հատված և ներսում աթար՝ մոտ 9 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` 04.05-ին: