Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը սկսել է պաշտոնավարել շաբաթ օրը, հայտարարել է արդեն այս շաբաթ երկրի արևելքում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին: Այդ հայտարարությունը հնչեցվել է Սլավյանսկում ուկրաինական զինվորականների և անջատվողականների նոր բախումներ ֆոնի վրա. հաղորդում է BBC-ն:
«Մենք պետք է այս շաբաթվա ընթացքում դադարեցնենք կրակը: Անընդունելի է, երբ ամեն օր մարդիկ են մահանում, երբ Ուկրաինան նման բարձր գին է վճարում», – ասել է Պորոշենկոն խաղաղության ծրագրի իրականացման հանձնաժողովի նիստում:
Նրա խոսքով, առաջին հերթին պետք է վերականգնել պետական սահմանի աշխատանքը, որպեսզի երաշխավորվի Դոնբասում ապրող Ուկրաինայի քաղաքացիների անվտանգությունը` անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Կիևի հանդիպմանը մասնակցում էին Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հաիդի Տալյավինին և Ուկրաինայոււմ Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը:
Պորոշենկոն հայտարարել է, որ կողմերը պետք է աշխատեն այն պայմանավորությունների մանրամասների վրա, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում Ուկրաինայի,Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ինքնահրչակ Դոնեցկի ժղովրդական հանրապետության ղեկավարույթունը չի հավատացել Պորոշեմկոյին և հայտարարել է, որ շարունակում է մոբիլիցազումը: