Մայր Աթոռն արձագանքեց ՌԴ Պետական դումայի Հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի դիմումին, արված այս տարվա մայիսի 13-ին առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջնորդությամբ հանդես գա Ուկրաինայի ներքին գործերի նախարար հայազգի Արսենի Ավակովի մոտ` դադարեցնոլւ համար Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ընթացող “մսաղացը”, որն իրականացվում է “պատժիչ գործողություններ անվան ներքո”:
Մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռը, հունիսի 4-ին պատասխանել է այս նամակին: Մասնավորապես, Մայր Աթոռի պատասխանում ասվում է, որ Պետական Դումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի դիմումի բովանդակությունը փոխանցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդին (իմա` արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանին): Միաժամանակ հայտնվում է նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթում և կոչ է անում դադարեցնել արյունահեղություններն ու վերականգնել խաղաղությունն ու անվտանգ ու ապահով կյանքը Ուկրաինայում: Ըստ էության Ամենայն հայոց Կաթողիկոսն անուղղակի կերպով հանդես է գալիս խաղարարական կոչով:
Հիշեցնենք, որ մինչ այս, խաղարարական կոչով հանդես էր եկել նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա-ն: