Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում փակ քվեարկությամբ պետք է ընտրեին Սահմանադրական դատարանի անդամ: Միակ թեկնածուն Արայիկ Թունյանն էր:
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Թունյանին: