ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ
ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին: Նախագծի համաձայն՝ պետք է ներդնել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգ, սահմանել վարչական տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար: