Նվազագույն սպառողական զամբյուղն այդպես էլ լցնել չկարողացող երևանցիներին զարմացրել ու զայրացրել է հուլիսի 1-ից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը շեշտակիորեն բարձրացնելու մասին կառավարության նոր որոշումը:
Մարդիկ, հատկապես՝ գազի և էլեկտրաէներգիայի հերթական թանկացման լուրն առած Armlur.am-ի զրուցակիցները, ամենից շատ հեգնանքով խոսում էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հայտարարության մասին:
Շատերը նշում էին, թե մի քանի հազար դոլար աշխատավարձը քիչ է, ավելին է պետք տալ:
Երևանցիների կարծիքը կիսելով` մնում է հուսալ, որ պաշտոնյա-շարքային քաղաքացի վարձատրության համաչափությունն ինչ – որ ժամանակ վերջապես իրականություն կդառնա:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Գաբրիելյան