ԲՀԿ-ն դեմ է էլեկտրաէներգիայի թանկացամանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև հայտնեց, որ հանդիպել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, լսել նրանց հիմնավորումները:
«Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օգոստոսի մեկից էլետրէներգիայի թանկացումը տեղի չունենա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պետական բյուջեն լցնելու արհեստական տարբերակ է:
«Սա մեր կողմից անընդունելի է, և պաքարելու ենք դրա դեմ»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:
Զոհրաբյանն անդրադարձավ նաև ռուս վերլուծաբան Դիտրի Կիսիլովի հայտարարությանը: Նա նշեց, որ իրեն զարմացրել է պատգամավորների և լրագրողների կողմից նրան դիմավերելու աժիոտաժը:
«Ինձ թվաց, թե Դալայ Լամային են պատասրտվում դիմավորել: Եթե թույլ ես տալիս քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորը մենք ենք և նրանք, ովքեր նստած էին և խաշած ժպիտով նրան լսում էին»,- ընդգծեց Զոհրաբյանը և հավելեց, որ պատասխանտվության բաժինը բոլորինն է: