Աֆրիկյան փղերը ոչնչացման եզրին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների տեսակների առևտուրը վերահսկող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե փղոսկրի վաճառքի նպատակով որսագողության չափերը մնան ներկայիս մակարդակին, ապա աֆրիկյան փղերը կարող են անհետանալ երկրի երեսից:

CITES կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է, որ որսագողերի ձեռքով տարեկան սպանվում է 20 հազար փիղ: Դա ավելին է, քան նրանց թվաքանակի տարեկան աճը:

Փաստաթղթում նաև ասվում է, որ Աֆրիկայում բռնագրավված փղոսկրի քանակներն ակնհայտորեմ աճում են: Զեկույցի հեղինակների կարծիքով, դա ցույց է տալիս փղոսկրի ապօրինի առևտրի մեջ կազմակերպված հանցավոր խմբավորումների ներգրավվածության փաստը:

1989թ.-ին փղոսկրի միջազգային առևտրի արգելք է սահմանվել Աֆրիկայում բնակվող փղերի վերացող պոպուլյացիայի պահպանման նպատակով: Փղոսկրը օգտագործվում է զարդերի պատրաստման համար:




Լրահոս