Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին Anonymous կազմակերպության հաքերները գրոհել են բրազիլական տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Ազգային բանկի և զինվորական ոստիկանության կայքերը, տեղեկացնում է Financial Times-ը:
DDoS գրոհներին են ենթարկվել նաև այլ ազգային գործակալություններ, տարածքային ղեկավար մարմիններ, որոնց հաքերները կասկածում են գողության մեջ:
«Փողը և կոռուպցիան քայքայում են երկիրը, խաբեբա քաղաքական գործիչները դավաճանում են աշխատավոր մարդու շահերը, մարդկանց վերաբերվում են ինչպես ոչխարների: Մենք հոգնել ենք խոստումներ լսելուց, որոնք, ինչպես մենք լավ գիտենք, նրանք երբեք չեն կատարելու», – ասվում է հաքերային խմբավորումներից մեկի հաղորդման մեջ, որը ներկայացել է որպես «Բրազիլիայի ժողովրդի ձայն»: