Վերջին հրաժեշտը` Սմբատ Այվազյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եռաբլուր փառքի պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմակերպության ղեկավար,  պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության  քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին: 

Ազատամարտիկին ու նախկին պաշտոնյային  հրաժեշտ տալու էին եկել   նրա ընտանիքի անդամները, հարազատները, բարձրաստիճան նախկին  ու ներկա  պաշտոնյաները` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը,  Սմբատ Այվազյանի մարտական ընկերները:

Սմբատ Այվազյանը հանգիստ, հավասարակշռված, սկզբունքային անձնավորություն էր, պատրաստ էր ցանկացած հարց լուծել խաղաղ ճանապարհով` հիշում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Սմբատ Այվազյանի մարտական ընկերներն էլ հպարտանում են. Արցախյան հերոսամարտի տարիներին  իրենց ընկերը պատգամավորական գործունեության փոխարեն  նախընտրեց մարտի դաշտը:

Սմբատ Այվազյան ազատամարտիկը,   նախկին պաշտոնյան, լավ ընկերն ու ընտանիքի լավ հայրը  միշտ վառ կմնան  բոլորի  սրտերում ու հիշողություններում:

Սոնա Դավթյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս