Մոսկվայի «Մարիոթ Գրանդ հոթել» հյուրանոցի մասնավոր պատկերասրահից 2 նկար է գողացվել, որոնց ընդանուր աժեքը կազմում է 7 մլն 200 հազար ռուբլի:
Գողության փաստով քրեական գործ է հարուցվել «առանձնապես խոշոր չափերի կողոպուտ» հոդվածով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Դեպքը տեղի է ունեցել Տվերսկայա 26/1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկում: Անհայտ անձը, օգտվելով վաճառողի անուշադրությունից, ժամը 15:10-ից 15:42-ի սահմաններում գողացել է մասնավոր հավաքածուի տիրոջ կողմից վարառքի հանված երկու նկար:
Երկու կտավն էլ նկարված են եղել 1880թ.: Դրանք են Կոնստանտին Մակովսկու «Իվան Գրոզնու մահը»` 6 մլն ռուբլի արժողությամբ, և Վասիլի Պոլենովի «Գետի հետ բնանկարը», որն արժե 1 մլն 200 հազար ռուբլի: