Ռուսական կողմի հետ քննարկվել է ՓՄՁ-ների հարցը. Հ. Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ասուլիսը:

ԱԺ փոխնախագահ, ասուլիսի հիմնական բանախոս Հերմինե Նաղդալյանը, հայկական և ռուսական կողմի անդամների տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելով, ասաց, որ հանդիպումների ընթացքում ակտիվ են եղել ոչ միայն իշխանական, այլև՝ ոչ իշխանական ներկայացուցիչները:

Նրա խոսքով` քննարկումների ընթացքում մեծ տեղ են հատկացրել փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքների քննարկմանը, թե ինչ հնարավորություններ ունեն ՓՄՁ-ները Ռուսաստանում աշխատելու, և, թե ինչ կտա դա Հայաստանին:

Նաղդալյանը հավելեց, որ ընդունվել է որոշում ստեղծել աշխատանքային խումբ, և վերլուծություններ կատարելով` փորձել գալ ինչպես օրենսդրական դաշտի, այնպել էլ` ընդհանուր քաղաքականության բարելավմանը:

 




Լրահոս