«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը եւ մի քանի հասարակական կազմակերպություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու մասին համատեղ հուշագիր են ստորագրել, որում ասված է.
«Մենք` ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներս, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում վերլուծելով Հայաստանում առկա ներքաղաքական վիճակը, նաեւ ելնելով 2012թ. ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ երկրում ձեւավորված նախընտրական իրողություններից եւ երկրի կանխատեսելի ապագայի երաշխավորման խնդրում այդ ընտրությունների ունեցած հույժ կարեւորությունից, ստորագրում ենք սույն Հուշագիրը եւ անվերապահորեն որոշում.
• առաջնորդվելով համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված վերջնական փոխհամաձայնությամբ, նաեւ գործնականորեն կարեւորելով կառուցողական համագործակցության եւ միասնականության հարցերում մեր միջեւ առկա սկզբունքային փոխըմբռնումը` 2012թ. ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ողջ ընթացքում հանդես գալ միասնաբար` մեկ ճակատով,
• երաշխավորել Հուշագիրը ստորագրած կազմակերպությունների ակտիվ, համակողմանի մասնակցությունն ու ներգրավվածությունը նախընտրական գործընթացներում,
• 2012թ. ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններում մեր մասնակցության ձեւաչափի, մեզ համար նախընտրելի քաղաքական ուժի (կուսակցություն, դաշինք) ընտրության, նաեւ վերջինիս սատարման վերաբերյալ համապատասխան որոշում կայացնել մոտակա համատեղ համաժողովի ժամանակ,
• ընթացիկ աշխատանքները եւ կազմակերպական բնույթի ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ,
• աշխատանքային խմբի գործունեությունը համակարգողի պարտականությունները վերապահել «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանին:
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյան
«Գարդմանա երկիր» հ/կ նախագահ Ալեքսանդր Տերյան
«Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյան
«Հանուն փախստականների ապագայի» հ/կ նախագահ Մարգար Սահակյան
«Ղարաբաղ» հ/կ նախագահ Սիրվարդ Գալստյան
«Զանգեզուր» հ/կ նախագահ Արամ Մելքումով
«Ռոմըն Վիրջինս» հ/կ գործադիր տնօրեն Դոնարա Աբրահամյան
«Ագրարիի» փախստականների-ֆերմերների բարեգործական հ/կ նախագահ Ն. Ղուկասյան
«Երջանիկ» մանկական բարեգործական հ/կ նախագահ Իննա Ակոպովա
«Պոտենցիալ» մտավորական-փախստականների հ/կ նախագահ Կ. Ասատուրյան
Հայ փախստականների «Ահազանգ» հ/կ նախագահ Գ. Օգանեսով
«Քարավան-88» հ/կ նախագահ Զ. Ջուլհակյան
«Կեչառիս» հ/կ նախագահ Աբգար Գյուլումյան
«Արարատի կանչ» ՀԲԿ նախագահ Հրաչ Բաղդասարյան
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյան
«Որակյալ կրթություն» հ/կ նախագահ Ռիտա Գյուլամբարյան»:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
R