Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`Օդեսայում Հայաստանի նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը: Վերջինս, սակայն, “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ ինքը լսել է միայն լրատվամիջոցներից: “”Ես նման առաջարկ չեմ ստացել””,-հայտարարել է Մուրադյանը: “”Մինչդեռ նկատենք, որ մեր աղբյուրները հակառակն են պնդում, նա ոչ միայն ստացել է նման առաջարկ, այլև տվել է իր նախնական համաձայնությունը: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների` Օդեսայում Հայաստանի հյուպատոսարանը բացվել է հենց Գեորգի Մուրադյանին աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ ասում են` այդ հարցում միջնորդել է անձամբ Հովիկ Աբրահամյանը””,-գրում է թերթը:
Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականը` հյուպատոս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ