Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելիս մահացել է արդեն 3 չինացի. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Շանհայի՝ Չժոու ազգանունով 39-ամյա բնակիչը մահացել է կիրակի օրը՝ երեք անքուն գիշեր անցկացնելով հեռուստացույցի առջև:
Սուչժոու քաղաքի 25-ամյա բնակչին մահացած են հայտնաբերել հեռուստացույցի էկրանի առջև: Բժիշկները մահվան պատճառը համարել են քնի պակասից:
Ֆուտբոլի առաջնության վերջին զոհն է դարձել 51-ամյա Լի Մինցյանը Հյուսիսարևելյան Չինաստանում գտնվող Դալյանից: Նրա սիրտը կանգ է առել, երբ նա իր ընկերների հետ դիտելիս է եղել Նիդեռլանդների և Իսպանիայի հավաքականների խաղը: