Աջափնյակի մի մասում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր.Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս